Tete A Tete-ի տաղավարում ժողովրդական արտիստ,մաեստրո ՝Ռուբեն Մաթևոսյանն էր։
StarNews-ը հետևեց Մաեստրոյի և Մհեր Բաղդասարյանի զրույցին,առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։
Ռուբեն Մաթևոսյանը ծնվել է Երևանում 1941թ հունվարի 12ին, սակայն անձնագիրը փաստում է, որ ես ծնվել է 42-ի ն Սպիտակում։ Ինչու՞,որովհետև ինքն է ցանկացել այդպես.
«Իմ անունն ընդամենը Ռուդիկ էր, և Ռուդիկ անունով երգիչ չպետք է լիներ։ Պետք է հայի անուն ունենար և փոխեցին դարձրին Ռուբեն՝ իհարկե կարծիքս հաշվի առնելով։ Ես շատ ուրախացա հորս ծննդավայրն ու հորս ծննդյան օրը դարձավ իմը: Մի տարով չմեծացա, բայց մի ամսով փոքրացա։ Գոնե այդպես ես ունեցա հորս իմ կյանքում՝անձնագրում»։
Ռուբեն Մաթևոսյանի խոսքով` հոր պակասը փոքր տարիքում այդքան չի զգացել, քանի որ մայրը բավականին լավ է իրեն պահել և շատ ուշադիր է եղել.
«Ես տարիներ հետո հասկացա, երբ իմ երկրորդ զավակը ծնվեց՝ Միքայելս, թե կյանքում ինչեր չեմ ունեցել։ Մայրս եղել է ինձ համար ամեն ինչ՝ հայր, մայր, քույր, եղբայր։ Այդ պակասը ես զգացի հետագայում։ Միևնույն է, եթե հայր էլ ունենայի, երևի էլի մայրս ինձ նույն կերպ կդաստիարակեր: Հորս անունը միշտ եղել է մեր տանը։ Ես գիտեի, թե հայրս ով է եղել և ինչերի է հասել։ Ինձ համար ամեն ինչ արել են, որ ես բացը չզգամ»։
Խոսք եղավ կնոջից և երեխաներից.
«Նա ինձ պարգևեց 3 զավակ, և մենք հրաշալի կյանքով ապրեցինք ու մինչև օրս ապրում էնք։ Առանց նրա ես ապրել չեմ կարող, հիմա՝ առավել ևս։ Մեծ տղաս 55 տարեկան է, կրտսերս՝ 51, աղջիկս՝ 47տ։ 5 թոռ ունեմ` 3զավակ տղաս ունի, երկու աղջիկս։Իմ կյանքը գեղեցկացել և հարստացել է իրենցով»։
Հաղորդման վերջում Ռուբեն Մաթևոսյանը խոսեց առողջական վիճակի և կլինիկական մահվան մասին.
«Դա անբացատրելի երևույթ է եղել իմ կյանքում։ Մի ժամվա ընթացքում 20 կլինիկական մահ եմ ունեցել։ 19անգամ բժիշկներին հաջողվել է հետ բերել, 20-րդ անգամն արդեն ձեռք էին քաշել։ 20-րդ անգամ բնությունն է ինձ հետ բերել։ Մարդը չկա՝ մեկ, երկու, երեք րոպե սիրտը կանգնում է և ինքը չի շնչում։ Ում հաջողվում է հետ բերել` կոչվում է կլինիկական մահ, իսկ ում ոչ՝մահ։ Վերջնական առողջական վիճակիս կարգավորման համար ինձ պետք էր վիրահատեին և վիրահատությունից հետո ինձ լավ եմ զգում։ Աստված իմ կողքին էր։ Աստված ու բժիշկներն ինձ բարի աչքով նայեցին»։