Սիրված երգիչ Սևակ Ամրոյանը 1 տարի առաջ հայր դարձավ: Ապրիլին զույգը կնշի իրենց որդու մեկ ամյակը: Երգիչն ու կինը խնամքով թաքցնում էին իրենց սպասված լուրն ու միայն փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո նրանք հրապարակեցին կադրեր`հղիության շրջանից:
Մինչ օրս Սևակի կինը`Քրիստինան, իր հրապարակումներում ցույց չի տալիս որդու դեմքը: Նրանք տևական ժամանակ նաև չէին բացահայտում փոքրիկի սեռը:
Դե իսկ այսօր էլ Քրիստինան որդու հետ զբոսանքից հրապարակում է արել`գրելով հետևյալը. «Իմ տղա»:
Հավելենք, որ ըստ ամենայնի`զույգը փոքրիկի դեմքը ցույց կտա հաջորդ ամիս: