Ձեր գովազդն այստեղ

Էլի պապա ես դառնալու. Էլեն Ազնավուրյանն ամուսնուն հայտնել է հղիության մասին

  • Dec 17, 2024

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը 2022 թվականի ապրիլ ամսին առաջին անգամ մայրացավ: Նա որդի ունեցավ, ում լուսանկարները պարբերաբար հրապարակում է համացանցում։

Արդեն այսօր Էլենն իր ինստագրամյան էջում հրապարակել է իր և ամուսնու մասնակցությամբ հուզիչ տեսանյութ, որտեղ ամուսնուն հայտնում է երկրորդ երեխայի մասին:

«Էլի պապա ես դառնալու» գրված պաստառով  Էլենն անակնկալ է մատուցել սիրելիին: Առաջարկում ենք դիտել հուզիչ կադրերը:

Հավելենք, որ Էլեն Ազնավուրյանն ամուսնացել է 2021 թվականին:Նրա հարսանյաց տեսանյութերը ողողվել էին ամբողջ համացանցով մեկ։
Նրա ամուսինը՝ Բորիսը, ատամնաբույժ է:

Նշենք, որ ամուսնությունից հետո Էլենը սկսեց զբաղվել այլ աշխատանքով։ Նա թողեց դերասանի աշխատանքն ու զբաղվեց դիմահարդարմամբ։ Սա, թերևս, Էլենի ամուսնու դերակատարությունն ուներ։ Ըստ ասեկոսեների՝Բորիսը դեմ է եղել Էլենի դերասանական կարիերային։

Մեկնաբանություն

Որոնում