Երգչուհի Մաշ Իսրայելյաը քրոջ` Էլենի ողբերգական մահից հետո պասիվ էր:
Լռում էր և´ նրա երաժշտական կյանքը, և´ ինստագրամյան հարթակում պասիվություն էր: Քրոջ մահից 2 ամիս անց երգչուհին հրապարակում է արել:
Մաշը հանդես է եկել տեսաուղերձով`նշելով, որ տևական դադարից հետո ինքը կարոտել է իր երկրպագուներին և վերադառնում է իր աշխատանքային գրաֆիկին:
Երգչուհին շնորհակալություն է հայտնել մարդկանց, ովքեր այդ ընթացքում իր հետ են եղել ու նաև խոսել հետագա պլաններից ու ելույթներից: