Ինչ պատիժ է սպառնում Անդրեի կնոջը, եթե Անդրեի մեղքը չապացուցվի… Մանրամասներ

Join Telegram
  • Apr 21, 2025

Վերջին մեկ ամսվա ամենաքննարկված թեման, հիրավի, կարելի է համարել երգիչ Անդրեի նախկին կնոջ՝ հանցագործության վերաբերյալ հայտարարություններով լի գրառումը: Երգչի նախկին կնոջ գրառումը հանրության կողմից քննարկվող թեմա լինելուց բացի` գտնվում է նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

StarNews.am-ը անդրադարձել է, թե ինչ պատիժ կսահմանվի Անդրեի նկատմամբ, եթե հաստատվի նրա մեղքը, և այսօր ցանկանում ենք ներկայացնել, թե ինչ պատասխանատվության կենթարկվի երգչի նախկին կինը, եթե նա չկարողանա ապացուցել իր խոսքերի իսկությունը և Անդեի մեղավորությունը:

Անին չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել սուտ մատնության համար, քանի որ նա ուղիղ իրավապահ մարմիններին չի ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, այլ հանրային կերպով բարձրաձայնել է խնդրի մասին: Անդրեն միայն քաղաքացիական դատավարության կարգով կարող է հայցադիմում ներկայացնել նախկին կնոջ դեմ պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար և պահանջի նախկին կնոջից հերքել զրպարտությունը, ներողություն խնդրել և/ կամ տրամադրել դրամական փոխհատուցում:

StarNews.am-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը և առաջին նորության դեպքում կտեղեկացնի իր ընթերցողին:

Մեկնաբանություն

Որոնում