Դերասանուհի Հասմիկ Խոջյանը քիչ առաջ իր ինստագրամյան էջում հիվանդանոցից լուսանկար է հրապարակել ու հայտնել, որ հազիվ է փրկվել.
«Քանի՞ անգամ կարող ա փրկել մարդու կյանքը Աստված…. դեռ շոկից ուշքի չեմ գալիս, բայց ուղղակի շնորհակալ եմ ևս մի անգամ փրկվելու համար: Մանրամասները շատ դաժան են, չեմ ուզում պատմել, բայց վիրահատությունից ու նարկոզից դուրս գալուց հետո մի երկու ժամ ա անցել, կկարգավորեմ»,-գրել էր դերասանուհին։
StarNews.am-ը առողջություն է մաղթում սիրված դերասանուհուն։