Այսօր երգչուհի Մաշ Իսրայելյանի դստեր`Աննայի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով երիտասարդ մայրիկը դստեր մասնակցությամբ լուսանկար է հրապարակել ու շնորհավորանք գրել.
«Շնորհակալ եմ Աստծուս, որ ունեմ քեզ,իմ կյանքի մեծագույն սեր:Իմ Աննաս… Ծնունդդ շնորհավոր լույսս»:
Նշենք, որ փոքրիկը դարձավ 2 տարեկան:
Հավելենք, որ ընտանիքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո երգչուհու կողմից սա ծննդյան թեմայով առաջին հրապարակումն է: Մաշը օրեր շարունակ լուռ էր, դե իսկ միայն օրեր առաջ խոսեց ցավի, գտած ուժի ու ապրելու լուսավոր կետի`դստեր մասին:
Նշենք, որ երգչուհու քրոջ մասնակցությամբ ողբերգական վթարը տեղի է ունեցել գրեթե մեկ ամիս առաջ: