Ձեր գովազդն այստեղ

Որքան շքեղ են դուրս գրել Հայկ և Տաթև զույգի նորածին փոքրիկին հիվանդանոցից

  • Jan 11, 2025

StarNews-ը առաջինն է հայտնել, որ լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի և կնոջ`Տաթևի երկրորդ որդին: Զույգը փոքրիկին անվանակոչել է Միհրան:

Զույգն ինստագրամյան էջում հրապարակել էին մի քանի կադրեր, որոնք արվել էին ծնարանում: Նրանք կարողացել են իրենց հետևորդներին մաքսիմալ ցույց տալ էմոցիաներն ու ապրումները`2-րդ որդու լույս աշխարհ գալու հենց առաջին րոպեներից:

Արդեն այսօր փոքրիկն ու մայրիկը դուրս են գրվել հիվանդանոցից, ինչն էլ հերթական անգամ աչքի է ընկել իր շքեղությամբ:

Հավելենք, որ Հայկի և Տաթևի ավագ որդին`Ռոբերտը, կրում է  Ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած Ռոբերտ Աբաջյանի անունը:

Մեկնաբանություն

Որոնում