84 տարեկանում մահացել է «Ադամանդե ձեռքը» ֆիլմից հայտնի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան:
«Մահացել է Սվետլանա Սվետլիչնայան։ ԽՍՀՄ առաջին գեղեցկուհին. «Не виноватая я! Он сам пришел!» արտահայտությունը հետապնդել է նրան ողջ կյանքի ընթացքում: Հիմա կասեին, որ այն մեմ է դարձել»,- ասել է Ալպերինան Telegram-ի իր ալիքում։ Նա նշել է, որ արտիստը հավերժ կմնա շատերի սրտերում։
Սվետլիչնայան առողջական լուրջ խնդիրներ ուներ։ 2017 թվականից նա հսկվում էր հոգե-նյարդաբանական կլինիկայում։ Նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Իսկ 2024 թվականի ամռանը նրա մոտ ուղեղի ուռուցք ախտորոշեցին։