Դերասան Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը կարճ ժամանակահատվածում դարձան ինստագրամյան ամենագեղեցիկ զույգերից մեկը։
Անահիտն ու Հայկը շատ քիչ ժամանակ է, ինչ համատեղ հրապարակումներ են անում, սակայն նրանց շրջապատում բոլորն արդեն խոսում են կայանալիք հարսանիքի մասին, հատկապես երբ օրեր առաջ Անահիտը ընկերուհու հարսանիքի ժամանակ բռնեց հարսի ծաղկեփունջը։
Զույգն այդ մասին ոչինչ չի հանրայնացնում, փոխարենը Անահիտ Մանուկյանը ամեն օր իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է անում, որտեղ երջանիկ ու փայլող աչքերով է։ Երեկ ևս դերասանուհին հրապարակել էր հերթական հոլովակը Հայկի հետ` ցույց տալով իրենց երեկոյան զբոսանքը։
Անահիտը նաև նոր լուսանկարներ էր տեղադրել, որտեղ գեղեցիկ կարմիր զգեստով է։ Իսկ Հայկ Հովհաննիսյանը լուսանկարների մեկնաբանության բաժնում թողել էր սրտիկ էմոջին։