Ձեր գովազդն այստեղ

«Ես գիտեի, խոսքեր չկան»… Վաչե Թովմասյանի նախկին կնոջ հուզված գրառումը՝ դերասանի հաղթանակից հետո

  • Mar 03, 2025

Ինչպես արդեն հայտնել ենք` հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  «Անորա» ֆիլմը 5 անվանակարգում «Օսկար» մրցանակի է արժանացել. դրանք են` «Լավագույն ֆիլմ»,  «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն ռեժիսոր» – Շոն Բեյքեր, «Lավագույն դերասանուհի»-Մայքի Մեդիսոն, «Լավագույն մոնտաժ»։

Վաչե Թովմասյանը ժամերի ընթացքում ստացավ բազմաթիվ շնորհավորանքներ՝ կոլեգաների և ընկերների կողմից։ 

Դերասանի նախկին կինը ևս ինստագրամյան էջում ցույց է տվել՝ ինչպես է դստեր հետ դիտում մրցանակաբաշխությունը, իսկ արդեն հաղթանակից հետո Գայանեն հրապարակել էր Վաչեի լուսանկարը և գրել.

«Խոսքեր չկան, ես գիտեի ու սա խելագարություն չէ»։

Մեկնաբանություն

Որոնում