ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում:
Բազմազավակ մայրիկը հաճախ հրապարակում է իր երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, ցույց տալիս իրենց առօրյան ու տոնական օրերը:
Այսօր ևս բացառություն չէ: Վերջերս մայրացած Լիլուն ցույց է տվել, թե ինչպես են նշել Մարիայի ծննդյան տարեդարձը:
Կադրերը փաստում են, որ երգչուհին դստեր օրն իրական հեքիաթի է վերածել ու նաև մեծ ակտիվություն ցուցաբերել երգ ու պարի ժամանակ:
Նշենք, որ Լիլուն ու ամուսինը այն հայտնիներից են, ովքեր աչքի են ընկնում իրենց ջերմ հարաբերություններով և սիրառատ հրապարակումներով: