Ձեր գովազդն այստեղ

5 տարի երգի եկամուտները կիսել ենք Էրիկի հետ, ապացույցներ ունենք. Ավետիսյան եղբայրներ

  • Mar 02, 2025

«Ռանդևու» հաղորդման հյուրերն էին Արա և Ալիկ Ավետիսյանները։

StarNews-ը հետևեց հաղորդման անոնսին, որտեղ անդրադարձ եղավ վերջերս թերևս ամենաշատ քննարկվող թեմաներից մեկին։ Արան պատմում է.

«Ալիկը շատ «գրամոտնի» գրել էր «օրիգինալ սոնգ` Էրիկ Կարապետյան», տեղադրել։ Մենք սաղ հասկանալով` այդ ամեն ինչը արել էինք։ Չասեմ հաջորդ օրը, երևի մեկ  շաբաթ անց  կապ ենք հաստատել Էրիկի հետ։ Էրիկի խոսքերն եմ ասում ՝«տղաներ, ամեն ինչը շատ գեղեցիկ եք երգել, թող ձեր սրտով լինի տեղադրված, թող ժողովուրդը լսի»։ Էդ էջը կարճ ասած մենք փակեցինք»։

Ալիկը նշեց.

«Բոլորը օրիգինալ երգ երգողի անունը գրում են YouTube-ի ներքևի էջում,որտեղ շատ ժամանակ չի էլ երևում, իսկ Արան և Ալիկը գրել են վերնագրի մեջ ու պլյուս մեծատառ տառերով։ «Ոչ ավել, ոչ պակաս» երգի մանետիզացիան եղել ա կիսով չափ։ Մենք բոլոր փաստերն ունենք։ Եղել ա կեսը կանաչ այսինքն դա մեզ, կեսը՝ պասիվ այսինքն մյուս կողմին, դուք հասկացաք…»

Մեկնաբանություն

Որոնում