Սիլվի Բարկովայի հնդիկ ամուսնու ծնունդն է. բացառիկ կադրեր

  • May 15, 2024

Դերասանուհի Սիլվի Բարկովայի ընտանիքում երեկ տոն էր: Նշում էին դերասանուհու ամուսնու ծնունդը, որին ներկա էին նաև մի քանի ընկերներ:

Սիլվիկ խոստովանել է, որ անչափ ուրախ է նման ընկերներ ունենալու համար, ինչպես նաև ներկայացրել է մի քանի կադրեր ծննդյան տարեդարձից:

Նշենք, որ դերասանուհի Սիլվի Բարկովան չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ ունի հետևորդների մեծ բանակ:

Սիլվին բացի իր ստեղծագործական գործունեությունից, նաև շատ հայտնություն ձեռք բերեց իր`ազգությամբ հնդիկ ամուսնու հետ կյանքը կապելով:

Նշենք, որ վերջերս մեր աչքից չէր վրիպել, որ ինստագրամյան հարթակում դերասանուհին փոխել է իր ազգանունը: Ըստ ամենայնի`այժմ նա կրում է ամուսնու ազգանունը:

Նշենք, որ Սիլվին հաճախ է ամուսնու հետ հրապարակումներ անում, ցույց տալիս համատեղ ժամանցը, հանգիստը և այլն:

Վերջերս էլ դերասանուհին հրապարակել էր լուսանկար գրությունով ու նշել, որ հենց այդպես է եղել իր և ամուսնու պատմությունը:

«-Չե՞ս ցանկանում լինել իմ ընկերը:

-Մենք չենք պատրաստվում ընկերներ լինել:»

Ահա այս խոսքերով է Սիլվիի ամուսինը հայտնել իր զգացմունքի մասին:

Մեկնաբանություն

Որոնում