Դերասանուհի Էմմա Շաբոյանը, ով հեռուստադիտողին առավել հայտնի դարձավ «Կարմիր բլուր» սերիալից, վերջին շրջանում տեղափոխվել է ԱՄՆ բնակության:
Դերասանուհին օվկիանոսից այն կողմ էլ շարունակում է ակտիվություն ցուցաբերել`հրապարակելով առօրյայից կադրեր:
Դե իսկ այս անգամ Էմման ոչ այնքան ուրախ հրապարակումով է ներկայացել: Դերասանուհու կյանքում սև գիծ է: Տատիկի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, ով այս պահին հիվանդանոցում է և ենթարկվում է վիրահատության:
Նշենք նաև, որ Էմման ու որդին վերջին շրջանում ևս վատառողջ են եղել: