Անի Խաչիկյանը` իր և Սոս Ջանիբեկյանի սիրավեպի և միաժամանակ ամուսնալուծվելու ասեկոսեների մասին

Join Telegram
  • May 03, 2025

Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին հյուրընկալվել էր Անի Խաչիկյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Խոսելով դերասանուհիների կարծրատիպերի մասին` Անին նշեց.

«Հայ իրականության մեջ ունենալ ինչ-որ արտաքին, ինչ-որ գույներ. մանավորապես դերասանուհիների համար, նշանակում է հստակ հերոսուհիների, հստակ կերպարների մեջ քեզ տեսնել և չտալ հնարավորություն, որ դու փորձառես այլ բան»։

Կորուստների ու խորը ցավի մասին Անին պատմեց.

«Ես նոյեմբերի 8-ին պարալիզացվել էի։ Չգիտեմ` էդ ինչ ֆիզիկական դրսևորում էր իմ մոտ, չէի կարողանում շնչել։ Ուզում էի լացեի, որ մեջիցս դուրս գար, կարողանայի շունչս վերականգնեի։ Էս պարալիզացիան եղել է հենց էն պատկերը տեսնելուց, որ հեսա մենք իրար կորցնում ենք։ Հարցը ո´չ երկիրն էր,ո´չ հողն էր,ո´չ տղեքն էին։ Հարցն էն էր, որ բոլորս իրար կորցնում էինք անվերադարձ»։

Անդրադարձ եղավ Անի Խաչիկյանի և Սոս Ջանիբեկյանի կապի վերաբերյալ առաջացած ասեկոսեներին: Համատեղ ֆիլմից հետո եղան ասեկոսեներ, որ իրական կյանքում միասին են.

«Երբ հրավեր ստացա «Անհայտ բաժանորդը ֆիլմում նկարվելու, անկեղծ եմ ասում` ոչ մեկ չէր կարող այդ փորձը անցնել, քան ես, որովհետև մեկին մեկ ես խաղում էի էն, ինչ կատարվում էր իմ կյանքում… Այդ շրջանում և՛  ինձ մոտ, և՛ Սոսի մոտ նույն անցումային փուլն էր։ Շատ տարօրինակ շրջան էր։ Երբ ֆիլմը եղավ, պրեմիերան եղավ, անցավ մի որոշ ժամանակ ես ու Սոսը մի օր պատահաբար այլ պրեմիերաի ժամանակ իրար տեսանք, ողջունեցինք, նկարվեցինք, հաջորդ օրը արթնացանք` մի նոր «սիրավեպի» պատմությամբ։ Ասեկոսեներ եղան, թե այդ ֆիլմից հետո մեր մոտ սիրավեպ սկսվեց, ինչի պատճառով էլ մենք երկուսս էլ բաժանվեցինք: Ինչ է իրականությունն իրականում, ու ինչպես կարող են մարդիկ էտ ամեն ինչը կողքից տեսնել …»։

Նազենիի ՝«ինչպիսի՞ն պետք  է լինի քո տղամարդը» հարցին Անին պատասխանեց.

«Պիտի կարողանա սիրել։ Սիրելը, առհասարակ, էնպես չի, որ բոլոր մարդկանց մոտ է ստացվում՝ տղամարդկանց մոտ էլ մասնավորապես բարդ է։ Ինձ թվում ա էդ մի դրվագը՝ շատ կարևոր, ամեն ինչ իր տեղը կդնի»։

Մեկնաբանություն

Որոնում