Դերասանուհի Եվա Բաղդասարյանն ու ամուսինը պարզել են երեխայի սեռը. StarNews-ի բացառիկ հրապարակումը

Join Telegram
  • May 07, 2025

Դերասանուհի Եվա Բաղդասարյանն, ով այս շրջանում չի նկարահանվում հեռուստասերիալներում, բավականին մեծ ակտիվություն է պահում սոցիալական ցանցերում: Ընդամենը մի քանի օր առաջ դերասանուհին հուզիչ հրապարակում էր արել Ինստագրամում`հայտնելով իր հղիության մասին:

Ապագա մայրիկի և հայրիկի կոչումով գլխարկներով դերասանուհին և ամուսինը հոլովակ էին նկարել ու ներկայացրել հետևորդներին`նաև ցույց տալով փոքրիկին` ուլտրաձայնային հետազոտությամբ:

«1+1=3 ❤️ Մենք սպասում ենք քեզ»,- կից գրել էր Եվան:

Այսօր Եվայի ամուսնու`Էդգարի ծննդյան տարեդարձն է: Այս օրը կրկնակի տոն է նրանց համար, զույգը խնջույք է կազմակերպել ու պարզել սպասվող բալիկի սեռը: StarNews-ի բացառիկ տեղեկությամբ` Եվան ամուսնուն որդի կպարգևի, ինչի առթիվ երջանիկ է և´ապագա մայրիկը, և´ ապագա հայրիկը: 

StarNews-ը շնորհավորում է` մաղթելով առողջ բալիկ:

Մեկնաբանություն

Որոնում