Դերասան, երգիչ Ներսես Ավետիսյանն արդեն մի քանի տարի է` վայելում է իր երկրպագուների սերը: Նա ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս իր կատարումներով, վարում է իր հեղինակային նախագիծն ու նաև հանդիսատեսին ներկայանում թատրոնի բեմից:
Նրա մասնակցությամբ մի շարք ներկայացումներում կան համբույրի տեսարաններ, դրանցից մեկը` Դիանա Մալենկոյի, մյուսը`Անի Խաչիկյանի հետ:
Ներսեսը և´ Դիանայի, և´ Անիի հետ մտերիմ հարաբերություններ ունի, նրանք արդեն մի քանի տարի է`մտերիմ ընկերներ են:
Հավելենք, որ դերասանն արդեն մի քանի տարի է` ամուսնացած է Լիլիթի հետ: Ավելի վաղ հարցազրույցներից մեկում դերասանը խոսել էր կնոջ դերի մասին`նշելով, որ այն մեծ է իր կյանքում.
«Շատ շնորհակալ եմ, որ Լիլիթն ի սկզբանե գիտակցելա, թե ում հետա կապում կյանքը, երբեք խնդիր չի առաջանում, երբ ես շատ բուռն համբույրի տեսարան եմ ունենում, որովհետև, ախպեր, բա ի՞նչ անեմ:Հո չեմ ասի`գիտեք, չեմ կարա, Լիլիթն իմ կյանքում շատ բանա փոխել, շատ-շատ, շատ հարցեր 180 աստիճանի տակ փոխվել են, շատ շնորհակալ եմ Լիլիթին, որ հենց իմ կյանքա եկել,ու ես սովորում եմ ապրել իրա հետ`կողք-կողքի ու սարսափելի ամուր: Չեմ կարա բացատրեմ`իրա հետ ինչքան ուժեղ եմ ինձ զգում»: