Քո ընտանիքն են եղել, չես կարող դեն շպրտել… Արմինե Պողոսյանը` Հայկո-Մկոյի հետ խնդիր ունենալու մասին

  • Oct 09, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Արմինե Պողոսյանը, ով մի շարք անկեղծ խոստովանություններ և բացահայտումներ էր արել։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։

Դերասանուհին խոսել էր իր անձնական կյանքի, քննադատվելու, իր ամուսնությունը շահադիտական դիտվելու, երեխա ունենալու երազանքի, ինչպես նաև այլ թեմաների մասին, որոնք ներկայացրել ենք:

Հաղորդման ընթացքում նաև խոսվեց դերասանուհու նախկին խաղընկերների`Հայկո-Մկո զույգի և նրանց հետ շփում ունենալ-չունենալու մասին:

Դերասանուհու խոսքով`ինքը չի հանդիպել այս տարիների ընթացքում Հայկ Մարությանին, բայց Մկրտիչին հանդիպել է, խոսել են ջերմ, բայց որ ամենօրյա շփում, հանդիպումներ լինեն, դա չկա: Նրա խոսքով`իրենք մի ընտանիքի նման են եղել:

«Տարիներ շարունակ քո խաղընկերներն են եղել, քեզ հետ ստեղծագործել են,  չես կարող ոչ մեկին դեն շպրտել, որևէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել, փառք Աստծո ոչ մեկի հետ խնդիր չունեմ, երևի իմ  տեսակից է, երբևէ մարդկանց հետ խնդիր չեմ ունեցել»,- նշել է դերասանուհին:

Մեկնաբանություն

Որոնում