EXCLUSIVE. «Հնչեղ վերնագիր են ուղղակի դրել, իրականությունն այլ է եղել». Արթուր Ալեքսանյանի եղբայրը մեկնաբանում է մանկահասակ երեխաների վրաերթի մասին լուրերը

Join Telegram
  • Apr 25, 2025

Երեկ համացանցում կայծակնային արագությամբ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Արթուր Ալեքսանյանի եղբայրը` Ռաֆայել Ալեքսանյանը, վրաերթի է ենթարկել երկու մանկահասակ երեխաների:

StarNews.am-ը կապ հաստատեց լեգենդար մարզիկի եղբոր` Ռաֆայել Ալեքսանյանի հետ՝ դեպքի մանրամասները հասկանալու համար:

Ռաֆայելը մեզ հետ զրույցում նշեց, որ վրաերթ տեղի չի ունեցել, զուտ երեխաներից մեկը կպել է մեքենայի կողային հայելիներից մեկին, որից հետո` հենց Ռաֆայելի պնդմամբ, նրանք գնացել  են հիվանդանոց:

«Հիվանդանոցում զննում անցնելուց հետո վերադարձել ենք հետ, որևէ մեկին որևէ բան չի պատահել, երեխաների առողջությանը ոչինչ չի սպառնում»:

Ինչ վերաբերվում է բողոքի ցույցին` մեր ունեցած տեղեկություններով դա այն պատճառով է, որ նշված վայրում շատ են լինում նման դեպքեր և քաղաքացիները այդ բողոքի ցույցով փորձում են գրավել պատկան մարմինների ուշադրությունը:

Մեկնաբանություն

Որոնում