Ես ինձ առաջ էդքան չէի հավանում…Միջամտություններ անում եմ`ոնց շատ շատերը. Ալլա Լևոնյան

Join Telegram
  • Mar 22, 2025

HerMine դիալոգի հյուրերն էին Ալլա Լևոնյանն ու  դուստրը՝Ժաննան։

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

Հաղորդման սկզբում զրույց եղավ «մամաների վախերից», որ էլ չեն հասցնում երեխաների հետ շատ ժամանակ անցկացնել, երբ երեխան սկսում է որպես միավոր  առանձին ապրել և անհատական ու ինքնուրույն լինել։ Ժաննան թեմայի շուրջ ասաց.

«Էդ մամայի ցավնա՝ արդեն կիսվում ենք, բաժանվում ենք, քիչ ժամանակ ենք իրար հետ անցկացնում։ Ինքը շատ ծանրա դա տանում, բնականաբար` ես էլ։ Իրականում մայրիկի մոտ դա ավելի սուր ա արտահայտվում, ես իր չափ էմոցիոնալ չեմ»։

Հոր և երեխաների հարաբերություններից խոսելով` Ալլա Լևոնյանը անկեղծացավ.

«Գուցե մի վայրկյան խանդում եմ,բայց հետո էնքան ուրախ եմ, որ իմ երեխաներն իրենց հոր հետ լավ են ընկերներ են, և Սերոն կարողանումա շփման եզրեր գտնի։ Զուգահեռ բան եղավ ՝ ում սիրում ես, չես խանդում, բայց համ էլ` ում սիրում ես, խանդում ես, նայած` որ տեսանկյունից ես նայում»։

Խոսք եղավ այսօրվա թրենդներից, միջամտություններից և Ալլան նշեց.

«Վերջերս տեսա էսպիսի մի բան` «Ալլա Լևոնյանը վիրահատել է…դեմքը փոխել է…»… Ասեմ, որ գալիս է մի տարիք, երբ դու ուզում ես պահպանել քո տեսքը և երևալ նույնիսկ ավելի գեղեցիկ։ Ես միշտ բնականության, օրինաչափության մեջ եմ ապրում, բայց ուզում եմ ասել, որ խնամված լինելը շատ կարևոր է։ Միջամտություններ անում եմ` ոնց որ շատ շատերը, որպեսզի կարողանաս այդ թարմությունը պահպանես՝ մանավանդ, եթե հանրային մարդ ես։ Իրենց որակած վիրահատությունները չեն եղել, ուղղակի  ասեմ, որովհետև շատ են գրում։ Էն որ փոխվել եմ, դա էդպես է։ Փոխում ես հագուստ, խնամված ես լինում, մի հատ թարթիչ, մազի ձև, գույն,բոտոքս… էդպիսի բաները չեմ էլ թաքցնում։ Ես ինձ առաջ էդքան չէի հավանում։ Կնոջ տեսակից է, տարիքի հետ փոխվում ես, բայց որակել վիրահատական ինչ -որ բան` ոչ։ Ինչքան էլ տեսքդ շատ փոխես` ներաշխարհդ չի փոխվի»։

Մեկնաբանություն

Որոնում