«Թիվ-թվաբանության» հաղորդաշարում հյուր էր սիրված դերասան Լևոն Հարությունյանը։
StarNews -ը հետևեց եթերին։
Լևոնը հաղորդման ընթացքում անկեղծացավ ու պատմեց իր կյանքի ամենահետաքրքիր և հուզիչ դրվագները: Թե ինչպես է երիտասարդ տարիքում Մոսկվայում հաց թխել ու վաճառել.
«Ես հասկացա ,որ դա իմ թանկ տեղնա ու իրավունք չունեմ իմ փոքրիկ հողակտորը շուն ու շյանգալի տամ՝ ուրախ եմ,որ վերադարձա։ Ուղղակի տուն եմ եկել, դա ամենակարևոր ու թանկ բաննա։ Գիշերը թխում էի, առավոտ դնում մեքենաների մեջ «Մոսկվային կերակրում»։ Ուզում եմ էդ ազգին ասեմ` հիշեք,որ իմ ձեռից հաց եք կերել, ձեզ նորմալ պահեք»:
Որ՞ն է իր ամենօրյա երջանկությունը։Միգուցե կնոջ գիրկը.
«Կինը հոգի ա…Ամենաշատը ինձ դուրա գալիս, որ ես էդ օրը տվել եմ ինչ-որ բան ,իսկ եթե տված չեմ լինում, էդ օրն ավելի դատարկ եմ։ Ես երջանիկ եմ, երբ մարդու մի բան տվել եմ»։
Ինչու ՞ են դերասանները խաղում վատ սիթքոմներում և ինչու՞ հայկական կինոն աշխարհում մրցունակ չէ.
«Ովքեր ուզում են անեն, պատրաստ են, չունեն հնարավորություն։ Կինոն թանկ, փող սիրող հաճույքա։ Մարդը իրա երևակայությունը փոքրացնում, բերում հասցնումա գումարին։ Ես էլ եմ էդ ցածր մակարդակի սիթքոմներում եղել`իմանալով հանդերձ ,որ դա ցածր մակարդակա։ Մի տարբերակ կա ՝չանել։ Չանելու դեպքում այսօր թատրոնով, արվեստով, կինոյով չես կարող ընտանիք պահել։
Մենք` դերասաններս, ոչնչություններս, տենց ամեն փոքր բանի գնում ենք։Կան դերասաններ, որ չեն գնում, ես հարգում եմ իրենց՝հալալա էդ մարդկանց, իրանք իրանց չեն խուրդում»։
Բաժանվելու և տղայի մասին դերասանը նշեց.
«Ես մենակ եմ մինչև հիմա։ Ունեմ հրաշք տղա,իմ տղան ունի հրաշք մայր։ Իմ տղայի հրաշք մայրն իմ ամենամոտիկ ու հարազատ ընկերնա։ Երջանիկ եմ ,որ այդ կիննա ինձ տղա պարգևել։ Բաժանվել եմ, որ չմոռանամ սիրել…»։