Ձեր գովազդն այստեղ

Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ թագավոր… Որդիների շնորհավորանքը`Արամ Ասատրյանի ծննդյան օրը

  • Mar 03, 2025

Երեկ սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի ծննդյան օրն էր: Այս առիթով որդիները հայրիկի լուսանկարն են հրապարակել`շնորհավորելով երկնային ծնունդը.

«Շնորհավոր երկնային ծնունդդ, թագավոր»,- գրել են նրանք:

Հավելենք, որ Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում, Արևելյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թ. Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։

Ելույթներով հանդես էր գալիս Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան 500 երգերի հեղինակ է։

2003 թվականին ՀՀ Մշակույթի նախարարությունն Արամ Ասատրյանին շնորհել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։

Արամ Ասատրյանը վախճանվել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին սրտի կաթվածից։

2013 թվականին Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են երաժշտի բոլոր մրցանակներն ու պատվոգրերը և նրան պատկանած իրեր:

Մեկնաբանություն

Որոնում