Դերասանուհի Լիանա Վանոյանը, ով հասարակության շրջանում ճանաչելի դարձավ ինստագրամյան զվարճալի հոլովակներով, այս օրերին մեծ ճանաչում ու սեր է վայելում:
Նշենք, որ վերջերս Լիանան հարցուպատասխան էր կազմակերպել իր ինստագրամյան էջում, որտեղ հարցերից շատերը դերասանուհու անձնականի վերաբերյալ էին:
Լիանան հայտնել էր, որ սիրելի չունի:
Հետևորդներից մեկի այն հարցին`արդյոք բաժանման պատճառը դերասանուհու մասնագիտությունն էր, դերասանուհին նշել էր, որ կան բաժանումներ, որոնք անխուսափելի են:
Այն հարցին`արդյոք դերասանուհին սիրելով է հեռացել, Լիանան նշել էր.
«Երբ սիրում ես, կարող ես միայն ֆիզիկապես հեռանալ, բայց միտքդ մնալու է»,- ապա հավելել էր, որ հաճախ հեռանալն է ճիշտ լինում:
Հետևորդներից շատերը հիշել էին Լիանայի «գեղեցկադեմ բոյֆրենդին», իսկ դերասանուհին նշել էր, որ չունի բոյֆրենդ, ունի 2 կատու: