2 ամիս առաջ հայտնել ենք, որ լույս աշխարհ է եկել պարուհի, հաղորդավարուհի եւ դերասանուհի Մաշա Ենոքյանի եւ նրա սիրելիի՝ հայտնի երաժիշտ ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանի առաջնեկը:Մաշն ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են Էլիզաբեթ:
Այսօր`փոքրիկի 2 ամսականին, մայրիկը ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի կադրեր, որտեղ երևում է, որ փոքրիկ Էլիզաբեթի 2 ամսականին մայրիկը կրկին լուրջ է պատրաստվել` էսթետիկ ու գարնանային ջերմ գույներ պարգևելով իրեն և դստերը: