LIFEROOM հաղորդման հյուրը ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն էր։
StarNews-ը հետևեց զրույցին.
Ելենա Արշակյանը պատմեց իր անցած ճանապարհի մասին։
«Ես ծնվել մեծացել եմ հայկական ավանդական ընտանիքում, որտեղ թատերական ինստիտուտում սովորելը ինչ-ինչ պատճառներով նորմալ չէր, ու պապան դեմ էր դրան։ Եկանք արդեն 9-րդ , 10-րդ դասարան և ես պարապում էի, որ ընդունվեի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Ես մի օր դասախոսիս, ով ինձ հետ պարապում էր Հայոց լեզու և գրականություն, ասեցի, որ ուզում եմ ինստիտուտ ընդունեվեմ, բայց պապաս դեմ է։ Ասեց բեր թատերական ինստիտուտի ծրագիրը պարապենք։ Պարապեցի, բայց պետք էր պապայիս համոզեի։ Մի օր հաղորդում կար շոու երեկո, որտեղ հարց ու պատասխան էր ։Ես հանդիսատեսի տեղում նստած էի, 16տարեկան էի։ Չեմ հիշի հիմա ի՞նչ հարց տվեցի, բայց առանց ոչ մի բանի հանկարծակի Խորեն Բաբկենիչը պտտվեց, ասեց` բալիկ ջան, դու ինչ ես ուզում դառնալ։ Ես ասեցի` ուզում եմ դառնալ ռեժիսոր ,ուղղակի պապաս չի թողնում։ Նա պտտվեց, նայեց կամեռային, պապայիս խոսք ուղեց, որ թույլ տա ընդունվեմ Թատերական ինստիտուտ: Ասեց` բայց նայի հա, նենց չանես, որ գլուխս կախեմ։ Ընդունվեցի,ավարտեցի մի տարի ուշ, որովհետև վարձս չտալու պատճառով դուրս մնացի ինստիտուտից»։
Խոսեց նաև կարիերայում ունեցած առաջին շրջանի դժվարությունից։
«Երբ գործընկերներս իմացան, որ ռեժիսորը ես եմ լինելու, բոլորը սկսեցին ծիծաղել, որ պրավալի է գնալու նախագիծը։ Այդ օրը լավ եմ հիշում ,մի քիչ լացեցի, անցավ»։
Խոսք եղավ իր և Հրաչ Մուրադյանի հարաբերություններից.
«Ես ցավ եմ ապրում, որ այդ նախագծում աշխատում էի։ Հրաչ Մուրադյանի նախագծում ես եղել եմ ընդամենը սովորական լրագրող, որտեղ հաղորդավարն ինքն էր։ Որպես լրագրող Հրաչն այդքան էլ լավ չէր վերաբերվում ինձ, տարիներն անցան և ես իր հանդեպ լավ եմ տրամադրված, չարություն չունեմ։ Ես մտածում եմ, որ դա իր կյանքի աստղային ամենապիկն է եղել»։