Ձեր գովազդն այստեղ

Հասմիկ Խոջյանը նշում է ծննդյան 30 ամյակը. դերասանուհու հրապարակումն ու անկեղծ խոստովանությունը

  • Mar 29, 2025

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը այսօր դարձավ 30 տարեկան: Այս առիթով վերջինս խնջույք է կազմակերպել, որի կադրերը կներկայացնենք ավելի ուշ:

Հասմիկն իր ինստագրամյան էջում կիսվել է 30 ի խորհրդով, իր անցնող դժվար տարվա մասին խոսքով ու իհարկե Աստծո կողմից սիրված լինելու զգացումով:

«30 … էս թիվը տեսնելիս էմոցիաներս խառնվում են իրար և ներսս տակն ու վրա ա լինում❤️

Ես երջանիկ եմ, որ հասել եմ այս օրվան (մտքիս ամենաուղիղ իմաստով)….
29-ի վերջում կյանքն ինձ լուրջ փորձության ենթարկեց և դա հենց այնպես չէր…. ոչինչ մեր կյանքում հենց այնպես չի լինում
Եվս մի դժվար ճանապարհ անցա, որովհետև Աստված/Տիեզերքը սիրում ա ինձ❤️ ու իմ այս համոզմունքն էլ ավելի ամրապնդվեց, քանի որ ես հիմա կամ

Կյանքիս 3-րդ տասնամյակի սկզբում վստահ ասում եմ, որ չնայած ամեն-ամեն ինչին ես սիրում եմ կյանքը ու կյանքն էլ սիրում է ինձ❤️
Ես բաց ճակատով եմ թևակոխում դեպի 30որովհետև ես ճանաչում եմ ինքս ինձ (որքան էլ զարմանալի է, բայց բոլորին տրված չէ, որ ճանաչեն իրենք իրենց),
որովհետև այն ամենին, ինչին ես հասել եմ, հասել եմ բացառապես իմ աշխատասիրության ու նպատակասլացության շնորհիվ (իսկ թե այսօրվա ձեռքբերումներս շատ են, թե քիչ, դա արդեն կերևա համեմատության մեջ, իսկ ես չեմ ուզում համեմատվել)
որովհետև սիրում եմ և սիրված եմ
որովհետև ինձ շրջապատում են շատ հարազատ մարդիկ ու ես հարուստ եմ իրենցով
որովհետև իմ սիրելի մարդիկ չափազա՜նց հոգատար են իմ հանդեպ (դժվար օրերը նաև բացահայտումների և համոզմունքների համար են))))
որովհետև ՆարԷ ունեմ

ու շա՜տ երկար կարող եմ շարունակել այս «որովհետև»-ների շարքը և դա նույնպես երջանկություն ա

30 թիվը հավանաբար ուղղակի թիվ ա ու ինքս ինձ հանգստացնելու համար, ուզում եմ ասել, որ պետք չի դրան նայել, պետք ա ուղղակի շարունակել առաջ շարժվել

Համ էլ, եթե տարիքս չիմանայիք, ինձ հաստատ 30 չէիք տա,դա սփոփիչ ա »:

Մեկնաբանություն

Որոնում