Դերասան Էդգար Իգիթյանը վերջին մեկ տարվա ընթացքում հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկները չի ընդունում։ Պատճառը թերևս նոր բիզնես սկսելն է։
Հանրությունն էլ սպասում է սիրելի դերասանի մասնակցությամբ նոր հեռուստանախագծերի, փոխարենը Էդգարը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում։
Դերասանը հաճախ հրապարակում է ընտանեկան լուսանկարներ, ինչպես նաև կիսվում է իր գործունեությամբ։
Էդգարի կինը՝ Լուսինեն, շատ կարճ ժամանակահատվածում սիրվեց հանրության կողմից: Նա, ևս ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ երեկ նոր ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ երևում է, որ Լուսինեն գնալով ավելի գեղեցիկ ու ոճային է դառնում։