Ձեր գովազդն այստեղ

Զղջում եմ. Վիկտորյա Սահակյանը` ճակատագրական սխալների, դրանց հետևանքների և իր հոգեվիճակի մասին

  • Dec 05, 2024

«Իմունիտետ» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել էր դերասանուհի Վիկտորյա Սահակյանը, ով անկեղծ զրույց էր ունեցել` խոսելով նաև իր զղջման և ճակատագրական սխալների մասին:

Դերասանուհին խոսել է տարիներ առաջ ներքնազգեստի գովազդում նկարվելու մասին, որն իր իսկ խոսքով`մեծագույն սխալ է եղել:

«Ես իսկապես փոշմանել եմ, հիմա երբեք դա չէի անի: Այն ժամանակ կոմպլեքսներից ազատվելու համար եմ արել: Փաստ է, որ ես լիովին ազատվեցի իմ կոմպլեքսներից, բայց հիմա հասկանում եմ, որ դա ինձ պետք չէր, ես կարող էի ուրիշ կերպ փորձել ձերբազատվել դրանցից: Գուցե ես այն ժամանակ հազվադեպ դեմք էի, ով արեց նման բան: Բայց նույն Կամերային թատրոնի ներկայացումներում մենք ունենք տեսարաններ, որտեղ հագուստը կամ տեսարանը բաց է: Պարզապես մի քանի տարի առաջ շատ ավելի սուր ընկալվեց ու ես արժանացա մաքսիմալ շատ մեկնաբանությունների: Հետ եմ նայում ու տեսնում, որ կյանքումս եղել են ճակատագրական մի քանի սխալներ, որոնցից մեկն էլ դա էր»,- անկեղծացել է Վիկտորյան:

Մեկնաբանություն

Որոնում