Երգիչ Արմենչիկն արդեն տարիներ շարունակ իր ուրույն տեղն ունի երգարվեստում։ Արմենչիկը սիրված է արդեն իսկ իր մեծ ընտանիքով: Նրա կինը`Լուսինեն, ևս մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Շատերը հետևում են նրա գործունեությանն ու առօրյային:
Երգիչը և´ աշխատանքի, և´ հանգստի բնույթով հաճախ է լինում տարբեր երկրներում, և այդպիսով երեխաները մշտապես ճամփորդող հայրիկին առավել շատ են սպասում տանը:
Դե իսկ երեկ ընտանիքն ամանորյա ֆոտոշարքով է ներկայացել, որտեղ բոլորն ուրախ ու երջանիկ են: