StarNews-ը բազմիցս խոսել և ներկայացրել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի ձերբակալումը և տվյալ թեմայով իր հարսի`«Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի հրապարակումները:
Օրեր շարունակ Լուսինեն հրապարակումներ էր անում, որ իր և իր ընտանիքի համար դժվար է, նրանք ծանր շրջան են ապրում:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դատախազը, սեփական նախաձեռնությամբ, փոխել է «Synergy» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը, նա ազատ է արձակվել, ինչի առթիվ Լուսինեն թարմ լուսանկարներ էր հրապարակել ու գրել, որ հրաշալի օր է իր համար:
Լուսինեն սկեսրայրի ազատ արձակումից ընդամենը րոպեներ անց մեկը մյուսին հաջորդող ուրախ, շնորհակալական սթորիներ արեց`նշելով, որ հետևորդներն իր կողքին են եղել:
Սա անցավ, և Լուսինեն որոշեց, որ ճիշտը կոնտենտի ապահովումն է և ժամանակի կորուստը տեղին չէ: Նա սկսեց գոտոշարքեր հրապարակել, ցույց տալ ընկերուհիներով ուր են գնում, ինչ են անում, երեխաների հետ զվարճալի սթորիներ արեց… Այստեղ միայն հարց է ծագում`Լուսինե ջան, մի քանի օր ո՞նց դիմացար առանց ինստագրամյան գովազդների, առանց փարթիների, կարծես թե սկեսրայրիդ ազատման լուրը ամենաշատը քեզ էր պետք…