Բեմում ամուսնության առաջարկություն, 1 ամիս անց` համեստ հարսանիք… Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը նշում են ամուսնության 4 տարին

  • Dec 15, 2023

Երեկ երգիչ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը նշում էին իրենց ամուսնության 4 տարին: Ամենաքննարկվող սիթքոմային զույգը 4 տարի առաջ այս օրը անակնկալ կերպով ամուսնացավ: Հարկ է նշել, որ զույգը որևէ աչք ծակող շքեղության չէր դիմել: Շատ համեստ խնջույք էր կազմակերպվել:

Նշենք նաև, որ ամուսնությունից ընդամենը 1 ամիս առաջ էլ Միհրանն իր համերգի ժամանակ անակնկալ ամուսնության առաջարկ էր արել Արփիին`հենց բեմում նրա մատին մատանի դնելով:

Այսօր զույգը մեծացնում է իրենց որդուն`3-ամյա Ռոբերտին:

Նշենք, որ Արփի Գաբրիելյանը այսօր համարվում է ամենահաջողակ հայ դերասանուհիներից մեկը, ով պարբերաբար հայտնվում է հանրության քննարկումների, երբեմն էլ՝ քննադատությունների կենտրոնում։

Արփիի հանդեպ հետաքրքրությունն առավել մեծացավ Միհրան Ծառուկյանի հետ ամուսնությունից հետո ու թեև դերասանուհու սոցիալական էջերում բազմաթիվ են ընտանեկան հրապարակումները, այնուամենայնիվ նա քիչ է խոսում անձնականից և մեկ անգամ չէ, որ նշել է, թե դա իր համար փակ թեմա է։

Մեկնաբանություն

Որոնում