Ձեր գովազդն այստեղ

Երկար ժամանակ է միասին ենք… Ով է «Բոլոլա» սիթքոմից հայտնի Անի Արզումանյանի ընկերը. մանրամասներ

  • Dec 26, 2024

Ամալյա Հովհանիսյանի Look&Face հաղորդմանը հյուրընկալվել էր բլոգեր՝Անի Արզումանյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

 

Անին խոսեց հասարակության լայն զանգվածի,որոնք հիմնականում մեծ սերնդի ներկայացուցիչներ են, բլոգինգին վերաբերվելու կարծիքի մասին.

«Իրենց համար սա նոր ու անհասկանալի մասնագիտություն է՝ խաղ ու պար, կապիկություն։ Դրանից էլ գալիս են այս բացասական կարծիքները։ Բնականաբար, դրա հետ ապրելը դժվար է, բայց ես կարող եմ ասել, որ ժամանակի հետ զգում եմ պրոգրես, որովհետև անհամեմատ ավելի քչացել են այդ կարծիքները»։

Ի՞նչ էր նշանակում ինստագրամից հեռուստատեսություն տեղափոխվելը՝Մենչի սիթքոմում նկարահանվելու հրավերը Անի Արզումանյանի համար.

«Մեծ ուրախություն էր։ Իսկապես ուզում էի լինել նմանատիպ պրոեկտում։ Արագ դրական պատասխան տվեցի, և կարճ ժամանակ անց սկսեցինք նկարահանումները»։

Ինստագրամյան կերպարի ու իրական կերպարի մասին.

«Սկզբնական շրջանում նկարում էի հատկապես  «ազդող աղջկա» մասին վիդեոներ։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ այդ ազգող աղջիկը հաճախ հենց ես էի»։

«Ինչ՞ արժե քեզ մոտ գովազդը» Ամալյայի հարցին պատասխանեց, որ չի կարող ասել, կխուսափի պատասխանից, քանի որ մանր ֆակտորները շատ են։

Հայկական իրականության մեջ կարծրատիպային թեմա՝ երիտասարդ աղջիկը որոշում է մենակ ապրել։ Ինչպես է ստացել ծնողների համաձայնությունը.

«Ամեն ինչ շատ արագ ստացվեց։ Բնակարանը, որտեղ այժմ ապրում, եմ մեր շատ հեռու բարեկամինն է։ Իմացանք վարձակալության է տալիս, մեր տանը մոտ է։ Ասեցի տանեցիներին, որ ուզում եմ մենակ ապրել` առաջինը աշխատանքի հարցում նկարահանման պրոցեսը կազմակերպելու համար, երկրորդը՝ ինքնուրույնանալ եմ ցանկանում։ Նույնիսկ քննարկում տեղի չունեցավ և առաջարկեցին օգնություն ամեն հարցում։ Ինքս էլ զարմացած էի և չէի սպասում։ Զգում եմ ,որ այս որոշումը ճիշտ էր»։

Անի Արզումանյանը սիրահարվա՞ծ է.

«Այո, ընկեր ունեմ, երկար ժամանակ է միասին ոնք՝ վաղ տարիքից։ Ինչ-որ ժամանակ ստոպեր են եղել մեր մոտ, բայց հիմա շարունակում ենք էլի շփվել։ Ստոպերը եղել են երկուսիս  հարաբերություններին ոչ պատրաստ լինելու պատճառով, որովհետև երկուսս էլ երեխաներ էինք»։

Մեկնաբանություն

Որոնում