Այսօր հաղորդավար Սուրեն Փահլևանյանի ծննդյան օրն է : Այս պահին Սուրենը կնոջ`Մագայի, ինչպես նաև մի քանի բարեկամների հետ գտնվում է Դիլիջանում:
Ծննդյան առթիվ նա կեսգիշերին անակնկալներ է ստացել. նրանց այցելել են ընկերներն ու մտերիմները, ովքեր իրենց դեմքին ունեցել են, օրինակ` Գագիկ Ծառուկյանի, Արտաշ Ասատրյանի լուսանկարները:
Մագան մի քանի կադրեր է ներկայացրել, որոնք արվել են հենց կեսգիշերին: Սուրենն ու Մագան միասին փչել են տորթի մոմերն ու միմյանց ջերմ ու սիրառատ համբույր նվիրել: