«Էշություն դուրս տվողներն» ու գաղտնի ամուսնացողները, նոր ծնունդներն ու հետմահու շնորհները.Հայ հայտնիների weekend-ը

Join Telegram
  • Jun 17, 2024

StarNews-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի weekend-ը`ինստագրամյան հարթակի հրապարակումներն ու սկանդալները:

Համացանցում օրերս տարածվել էր ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոյի լայվը, որում նա նախ դժգոհում էր Սրբազան պայքարի մասնակիցներից, ապա ասում, որ ինքն էլ է պայքար կազմակերպում.

«Հունիսի 15-ին սկսում ենք Արեշից, ես արեշցի եմ, Ցիրկի մոտից վերցնում ենք բոլոր պուտանկեքին, վեկալենք, սենց հելնենք Բաղրամյան, հավ, ոչխար-մոչխար տան գիրկս, ես պտի փոխեմ ամեն ինչ Հայաստանում, պլանը օլինա…, օրինակակա… օրինականացնելու եմ»:

Ռեփերն ակնհայտորեն ծաղրում էր Բագրատ Սրբազանի արշավը:

Այս ամենին արձագանքել էր հաղորդավար Մհեր Բաղդասարյանն, ով հիշել է ռեփերի մասնակցությամբ մի հաղորդում, որը քննադատությունների ալիք էր բարձրացրել:

«Կոմիտասի մասին էշությունը դուրս տալուց հետո մի կերպ փրկեցիք, էս անգամ չեք կարա: Մի դարձրեք հիմարներին հայտնի: Վերջապես մենք էլ պետք է հասկանանք, թե ինչա չեղարկման մշակույթը»:

Նախորդ շաբաթը լի էր  նոր ծնունդներով: Հանգստյան օրերին ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանը կրկին պապիկ է դարձել: Տիգրանի որդին և կինը`Արամն ու Լիլիթը,  ծնողներ են դարձել: Զույգը որդի է ունեցել, ում անվանակոչել են ի պատիվ պապիկի`Տիգրան:

Այս մասին հրապարակում էր արել երգիչը`գրելով հետևյալը.

«Տիգրանիկս լույս աշխարհ եկավ»:

Լուրին արձագանքել էր նաև Արտաշ Ասատրյանը, ով  շնորհավորել էր եղբոր որդուն`մասնավորապես գրելով.

«Թող բախտավոր աստղի տակ մեծանա մեր բալեն»:

ԴերասաՆ Դավիթ Աֆրիկյանը վերջին տարիներին անընդմեջ հեռուստասերիալներում ներկայանում է գլխավոր կերպարով։ 

Դավիթի դերերը շատ արագ  սիրվում են, երբեմն նաև`քննարկվում։  Վերջին ամիսներին դերասանը ստեղծագործական դադարի մեջ է, և այս ընթացքում նա զբաղված է անձնական կյանքի փոփոխություններով:

Starnews-ը հայտնել էր, որ դերասանը սիրելի ունի, կիրակի հայտնի դարձավ, որ Դավիթն ու նրա սիրելին Լինդան ամիսներ առաջ ամուսնացել են։ 

Այդ մասին դերասանը հայտնել է հարսանիքից բացառիկ կադրեր հրապարակելով.

«Մարմնիս յուրաքանչյուր բջիջ, հաղթական հագուստներով տոնում են իրենց վերածնունդը մարդկանց աշխարհում։ 08.05.2024»:

Սիրված երգիչ Արա Մարտիրոսյանին Ռուսաստանում կայացած «ЗОЛОТОЙ ВЕК» բիզնես մրցանակաշխության ժամանակ հետմահու հատուկ մրցանակ է շնորհվել՝ «Երաժշտական արվեստի զարգացման մեջ իր ներդրումի համար»։ Մրցանակը ստացել է նրա քույրը՝ Արաքսյա Մարտիրոսյանը։

Արաքսյա Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին ու մարդկանց, ովքեր գնահատում են իր եղբոր ստեղծագործությունները:
«Ուզում եմ, պարզապես, ասել` նա շատ երջանիկ կլիներ»:

Շաբաթ օրը դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ծննդյան օրն էր: Այս առիթով Լուիզային մի շարք հայտնիներ, երկրպագուներ, շնորհավորանքներ էին հղել:

Լուիզայի դուստրը`Գաբին ևս, մայրիկի հետ համատեղ լուսանկարներ էր հրապարակել ու շնորհավորել նրա ծնունդը:

«Հավերժ գեղեցիկ»,- լուսանկարներից մեկում գրել էր Գաբին:

«Ամենանվերս»,- պատասխանել էր Լուիզան:

Մեկնաբանություն

Որոնում