Երեկ`Մայիսի 28-ին, ոստիկանները խոչընդոտում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Հոգևորականների և ոստիկանների մասնակցությամբ տեսանյութերը տարածվել էին ողջ համացանցով մեկ: Մարդիկ քննադատում էին ոստիկանը պահվածքը`հոգևորի նկատմամբ:
Դերասանուհի Անաիս Սարդարյանը մշտապես աչքի է ընկնում հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրով ու նաև զգացած ցավով`այն ամենի հետ կապված, ինչ տեղի է ունենում վերջին տարիներին:
Այս անգամ ևս դերասանուհին տարածել է վերոնշյալ կադրերն ու հիշեցրել, որ եկեղեցին ծնկի բերել չի ստացվի, եկեղեցում են ծնկի գալիս:
Անաիսին շատերը քննադատել են սրա համար, ինչին ի պատասխան`դերասանուհին հանդես է եկել հրապարակումով, որտեղ նշում է, որ իր հետևորդներից շատերը թրքասերներ են ու իր`հայրենասեր տեսակի հետ չեն կարող համաձայն լինել, ինչն էլ բնական է:
Անաիսը զայրացած նշել է, որ կոչ է անում նման թրքասերներին գնալ Թուրքիա, կամ շուտով նաև Ադրբեջան, կամ էլ առաջարկում է գնալ Կիրանց ու ամեն օր տեսնելով Ադրբեջանի դրոշը շարունակել ապրել և աջ ու ձախ քննադատել: