Դերասան Հայկ Հովհաննիսյանը հայտնի դարձավ մի քանի սերիալներից և հասցրեց կարճ ժամանակահատվածում հայտնություն ձեռք բերել:
Այսօր նրան հետևում են ինստագրամյան հարթակում և շատ անգամներ հարց ու պատասխանների միջոցով շփվում և տեղեկանում Հայկի մասին:
Վերջերս սկանդալային հարցուխատասխաններով աչքի ընկնող դերասանն այսօր իր ինստագրամյան էջում հուզիչ շնորհավորանք է գրել`ուղղված իր մայրիկին:
«Իմ ամենասիրուն մարդ, մնունդդ շնորհավոր, աշխարհի չափ եմ քեզ սիրում, մամ»:
Հայկը նաև հրապարակել է իր և մայրիկի ջերմ լուսանկարը:
Նշենք, որ վերջերս էլ դերասանը կրկին հարց ու պատասխանի ֆորմատով շփվել էր իր հետևորդների հետ:
Նրան հարցեր էին հղել`մասնավորապես անձնականի հետ կապված:
Դերասանը նշել էր, որ ամուսնացած է, իսկ երեխաներ ունենալու հարցին պատասխանել էր փոքրիկ երեխայի հետ հրապարակումով: