Հաղորդավար Տիգրան Հարությունյանի շուրջ 14 տարի սպասված դստեր ատամհատիկն է

  • Apr 12, 2024

Հաղորդավար Տիգրան Հարությունյանը երկար տարիներ է էկրաններին։ Տարիներ առաջ «Դար 21»–ում առաջին քայլերն արած հաղորդավարը արդեն 14 տարի է ամուսնացած է փաստաբան Արմինե Ֆանյանի հետ. նրանք երկար տարիներ երեխա չունեին:

Գրեթե մեկ տարի առաջ հայտնի դարձավ, որ զույգը սպասում է իր առաջնեկին: Մենք ներկայացրել էինք նրանց մասնակցությամբ հուզիչ տեսանյութը` հայտնելով, որ նրանք դուստր են ունենալու:

Օրեր առաջ նրանք նշել են դստեր ատամհատիկը, որի գեղեցիկ կադրերով կիսվել են համացանցում:

Ներկաները փոքրիկ Եվային քույրիկ կամ եղբայր են ցանկացել:

Փոքրիկը նախընտրել է մոդելի մասնագիտությունը:

Մեկնաբանություն

Որոնում