Գուրգեն և Իննա Դաբաղյանները համարվում են հայկական շոու բիզնեսի ամենասիրված զույգերից մեկը: Իննան`դառնալով Գուրգենի կինը, կարճ ժամանակահատվածում կարողացավ սեր ու հետևորդների բանակ ձեռք բերել իր սոցիալական ցանցի էջերում:
Հերթական անգամ նա իր հետևորդներին է ներկայացրել ամուսնու հետ անցկացրած ժամանակը, որտեղ զույգը աչքի է ընկնում ջերմ ու սիրառատ հայացքներով:
Նշենք նաև, որ գրեթե 1 ամիս առաջ տեղեկացրել ենք, որ լույս աշխարհ է եկել սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանի որդին՝ Լևոնը։ Զույգն իրենց սոցիալական հարթակում հրապարակումներ էր արել դուրս գրման ընթացքից։
Հրապարակումների մեկնաբանություններում բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ էին։
Օրեր առաջ էլ երգչի կինն իր ինստագրամյան էջում հրապարակել էր իր ամուսնու հայրիկի և իր որդու մասնակցությամբ լուսանկար`այդպիսով շնորհավորել իր սկեսրայրի ծննդյան տարեդարձը:
«Ծնունդդ շնորհավոր, ավագ Լևոն Դաբաղյան: Առողջություն և երկար տարիների կյանք»,- գրել էր Իննան: