Ձեր գովազդն այստեղ

«Ողջույն, նոր կյանք, ես գալիս եմ»… Ամուսնությունից հետո Աննա Խաչատրյանը խորհրդավոր գրառում է կատարել

  • Feb 10, 2025

Երգչուհի Աննա Խաչատրյանի ամուսնության լուրը ուրախացրել է շատերին: Աննան մի քանի ամիս է, ինչ ամուսնացած է Արման Փահլևանյանի հետ: Ուրախալի լուրը հայտնելուց հետո Աննան իր ինստագրամյան էջում առավել հաճախ է հանդես գալիս հրապարակումներով, ցույց տալիս իր առօրյան ու սիրելիի հետ անցկացրած երեկոները:

Հերթական անգամ Աննան սելֆի է հրապարակել`կից թողնելով խորհրդավոր գրառում.

«Ողջույն, նոր կյանք: Ես գալիս եմ»:

Նշենք, որ Աննան ու ամուսինը վերջերս Hermine Dialog-ին էին հյուր, որտեղ խոսել էին երեխաներ ունենալու  մասին: Աննան նշել էր  հետևյալը.

«Չենք մտածում այդ մասին, չենք կենտրոնանում երևույթի վրա։ Մենք իրար ենք վայելում,բայց իհարկե ուզում եմ»։

Այս մասին խոսել էր նաև Արմանը.

«Երեխան կլինի`կլինի,չի լինի` ոչ մի ձևի ոչ մեկիս չեմ տանջի, որ երեխա ունենա։Կստացվի՞` Աստծո հաջողությամբ բարով լույս աշխարհ գա։ Ինձ իրա հետ կապող միակ բանը ցանկությունը պետք է լինի, ինձ ոչ մի բան չի կարա կապի էն մարդու հետ ու սիրում եմ կամ ուզում եմ ապրեմ»։

Մեկնաբանություն

Որոնում