Ձեր գովազդն այստեղ

«Հայոց ցեղասպանությունն անժխտելի է». Արմենչիկը, Արման Հովհաննիսյանն ու Տիգրան Ասատրյանն արձագանքել են Վարդան Ղուկասյանի կոչին

  • Jan 29, 2025

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը նախօրեին ֆեյսբուքյան եթերով դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը:

«Այս եթերից հետո բոլորդ պարտավոր եք մեկ մարդու նման դատապարտող հայտարարությամբ հանդես գալ՝ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի հասցեին՝ կապված Եղեռնի հարցը հարցականի տակ դնելու հանգամանքով»,- ասել էր Ղուկասյանը:

Այս ամենից հետո իրենց ինստագրամյան էջերում թեմային անդրադարձել ու գրառումներ են կատարել երգիչներ Արման Հովհաննիսյանը, Տիգրան Ասատրյանը, Արմենչիկը:

Մեկնաբանություն

Որոնում