Ձեր գովազդն այստեղ

Ծանր եմ տանում… Անի Քոչարը խոսել է ամուսնալուծության լուրերի մասին և ոչ միայն. ԲԱՑԱՌԻԿ

  • Mar 24, 2025

«Կյանքի ուղիներով» հաղորդաշարին հյուրընկալվել էր Անի Քոչարը։

StarNews-ը հետևեց հաղորդմանը:

Շուրջ 5 տարի առաջ Անի Քոչարն ամուսնացավ երկրորդ անգամ։ Այժմ լուրեր են տարածվել, որ նա կրկին ամուսնալուծվել է.

«Մի բան կարող եմ ասել` Սերը գալիս է չքարտեզագրված ճանապարհներով՝ինչպես իմ սիրելի Սևակն է ասել։ Ես հերքում եմ այդ լուրերը՝ ամուսնալուծված չեմ։ Այո՛, մարդիկ ճիշտ են նկատել, որ այժմ ամուսինս իմ կյանքում չկա։ Ինչու՞ չկա, որովհետև հայրենիքից է բացակայում։ Գարնանը մեկ տարին կլրանա, որ Հայաստանում չէ։ Այնպես ստացվեց, որ շատ փորձությունների մեջ ընկավ և շատ արագ պետք է երկրից դուրս գար և փորձեր ինչ-որ բան անել, բայց այնպես ստացվեց, որ էլ ավելի մեծ փորձությունների հանդիպեց։Սա արդեն միայն իմ կյանքի մասին չէ` նաև իր կյանքի մասին է։ Ես իրավունք չունեմ բարձրաձայնելու և փակագծեր բացելու։ Նրա այս պահին հայրենիք վերադառնալը չի ստացվում,բայց մենք ընտանիք ենք և 24 ժամ կապի մեջ ենք։

Ամուսնալուծված չենք, պարզապես նա ֆիզիկապես մեր հետ չէ, որը և՛ նա է շատ ծանր տանում, և՛ ես։ Միայն Աստծուն ապավինած ապրում եմ,որ ամեն բան լավ  է լինելու…»։

Մեկնաբանություն

Որոնում