StarNews-ը առաջինն էր հայտնել, որ հաղորդավարուհի, դերասանուհի Անուշիկ Առաքելյանն ամուսնացրել է դստերը։ Առաջինն էինք հրապարակել նաև օրվա բացառիկ կադրերը։ Երիտասարդ զույգի մասնակցությամբ հրապարակումները անմիջապես լայն տարածում էին ստացել՝ արժանանալով բազմաթիվ ջերմ ու դրական մեկնաբանությունների։
Համացանցի մի շարք օգտատերեր շնորհավորել էին Անուշիկին՝ նշելով, որ նրանք կարծես քույրեր լինեն։ Անուշիկը ողջ օրվա ընթացքում բավականին հուզված էր։ Դերասանուհին ներկայացել էր նուրբ ու շքեղ կերպարով։ Բնականաբար, օրվա ընթացքում ուշադրության կենտրոնում էին նաև փեսայի ծնողները։
StarNews-ը հերթական անգամ բացառիկ տեղեկությամբ է հանդես գալիս։ Փեսայի հայրը գործարար է, մայրը դասախոս է, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Լեզուների ամբիոնի վարիչ։ Իսկ, ահա, հորեղբայրը՝ Արշակ Օրդուխանյանը, դեռ 2021թ.-ին նշանակվել էր այն ժամանակվա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական։