Ձեր գովազդն այստեղ

Աշխարհի լավագույն հայրը. ինչ հրապարակում է արել Արամ Ասատրյանի թոռան նշանածը

  • Dec 06, 2024

Արամ Ասատրյանի թոռան`կրտսեր Արամի նշանածը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա ակտիվ ցույց է տալիս իր հանգստի կադրերը:

Այսօր Աննան հրապարակել է իր հայրիկի հետ համատեղ լուսանկար ու շնորհավորել ծննդյան առթիվ:

«Ծնունդդ շնորհավոր, աշխարհի լավագույն հայր»,- հրապարակմանը կից գրել է Աննան:

 

Նշենք, որ կրտսեր  Արամ Ասատրյանը պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին իմանում ենք Արամի նշանածի ինստագրամյան էջից, որտեղ իրականացրած հարցուպատասխանի ժամանակ նրան հարց էին հղել, թե երբ է նրանց հարսանիքը:

Աննան նշել է, որ հարսանիքը կլինի շուտով:

 

Հիշեցնենք, որ StarNews-ը նախորդ տարեվերջին հայտնել էր, որ հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:

Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք լուսանկարներ, որտեղ Արամը նշանադրության օրը սիրելիի մատին մատանի էր դնում և սիրելին հուզվում էր:

Մեկնաբանություն

Որոնում