Երգիչ Արման Հովհաննիսյանը հարցազրույց է տվել «Alpha News»-ին, որի ընթացքում խոսել է իր և կնոջ հանդիպման, սիրո պատմության, կնոջը փախցնելու մասին:
««Միսս աշակերտուհի» մրցույթում ժյուրի էի։ Մասնակցում էր նաև Աննան։ Այն ժամանակ նա 16 տարեկան էր, ես՝ 21։ Հետաքրքրվեցի նրանով։ Որոշ ժամանակ անց ասացինք պետք է տեսահոլովակ նկարենք և ուզում ենք, որ նա նկարահանվի։ Առաջին հայացքից գեղեցկությունն ինձ դուր եկավ։ Հետո, երբ շվեցինք, արդեն տեսակն ու մտածելակերպ։ Ծնողները համաձայն չէին մեր շփմանը։ 17 տարեկան էր, երբ փախցրի։ Այդ ժամանակ սովորում էի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, զուգահեռ երգում՝ ռեստորանում։ Երևի մտածում էին՝ երգիչ եմ, գիշերները ուշ եմ տուն գալու, իրենց աղջկան նման տղա պետք չէ։
Բայց ես հենց ծնունդիս օրը ինքս ինձ նվեր արեցի ու փախցրի։ Հետո ծնողներն արդեն եկան ու հայկական ավանդական ձևերով ամեն ինչ կազմակերպեցինք։ Նա իմ ընկերն է։ Ինձ համար շատ թանկ և կարևոր մարդ է։ Աստծուն շնորհակալ եմ, որ կողքիս հենց իր նման կին է։ Հաջողությանս գաղտնիքը կինս է»,- նշել է երգիչը: