Դերասանուհի Հասմիկ Խոջյանի կյանքում այսօր տոն է: Նրա դուստրը` Նարէն, դարձավ 2 տարեկան: Հասմիկը դստեր համար նոր գարնանային ֆոտոշարք է իրականացրել:
Ինչպես դերասանուհին է նշել`գարունն իր մոտ ազդարարվում է Նարէի ծնունդով.
«Արդեն 2 տարի ինձ ապրեցնում ու մոտիվացնում է էս հրաշք մարդուկը:Ես երջանիկ եմ իմ հրաշամանուկով: Ես երջանիկ ու շնորհակալ եմ ամեն օր Նարէի համար»,- հրապարակմանը կից գրել է դերասանուհին:
StarNews-ը ևս շնորհավորում է փոքրիկի տարեդարձը: