StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երեկ Երևանում տեղացած հորդառատ անձրևը կաթվածահար էր արել երթևեկությունը՝ հեղեղելով մայրաքաղաքի փողոցները։ Երգիչներ Սարո Թովմասյանն քւ Գևորգ Մկրտչյանը նույնպես թեմայի հետ կապված տեսանյութեր էին հրապարակել։
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն էլ հերթական անգամ մեկնել է ճամփորդության ու այդ կադրերով կիսվել հետևորդների հետ։
Հաղորդավար Արա Ղազարյանն էլ այցելել էր Իսպանիա ու պարբերաբար նոր լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակում՝ ցույց տալով ուղևորության ընթացքը։
Ինչպես արդեն հայտնել էինք վթարի է ենթարկվել հաղորդավար Տիգրան Հարությունյանը, ով կայանած է եղել իր մեքենան, երբ մեկ այլ մեքենա եկել ու հարվածել է նրան։ Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։