Երգիչ, դերասան Արամ MP3-ն հյուրընկալվել էր Armlur-ին ու խոսել մի քանի թեմաների մասին։ StarNews-ը ներկայացնում է կարևոր հատվածները։
«Դեռ ուսանողական տարիներից խաղացել եմ ՈՒՀԱ-ում, մինչ ընդունվելը սեր եմ ունեցել բեմի հետ։ Երբ հասկացա, որ սերը և հոբբին վերածվում է աշխատանքի, այդ տրանսֆորմացիան շատ արագ եղավ։ Ուզում էի շատ լինել բեմում, դառնալ երգիչ, հետագայում, երբ ձեռք ես բերում այդ հաջողությումները, սովորական են դառնում։ Դժվարություններ միշտ կան, որովհետև բավականին անկանխատեսելի մասնագիտություն է, միշտ պետք է արդի լինես, ստեղծագործես, անընդհատ նույն բանը չես կարող անել։ Այս բնագավառը բավականին անշնորհակալ է։ Շատ-շատ երգեր դարձել են հիթային, իհա՛րկե կան, որ չեն դարձել։ Փորձում ես սովորել քո սխալների վրա, հետևություններ ես անում, փորձը ամենամեծ դերն է խաղում»։
Արամը անդրադարձել էր նաև վերջին շրջանում լայն տարածում գտած՝ Արմուշի և Կարեն Բաբաջանյանի հարցազրույցներին, «32 ատամ» ակումբին ու նշել.
«Ես իրականում կարծում եմ, որ այնքան ժամանակ է անցել, որ այս թեմային անդրադառնալը իրոք անիմաստ է։ Կարծում եմ, որ ինչ-որ եղել կամ չի եղել, դրանից անցել են շատ տարիներ, ակտուալ չի էլ այս թեման։ Ես չգիտեմ, թե ինչի է բացվել այս թեման, անկեղծ ասած։ Ամեն մեկս էլ այս հարցի շուրջ լիքը խոսել ենք, քննարկել ենք, եղել է հարց, որի շուրջ հայտարարի չենք եկել ու եղավ այն, ինչ եղավ։ Բայց մենք, ամեն դեպքում, տղաների հետ էլի կապի մեջ ենք, ավել մեկնաբանելու բան չկա, որովհետև իմաստ էլ չկա»։