Ձեր գովազդն այստեղ

Հայ երեխաները դաստիարակվա՞ծ են, լավ սովորո՞ղ են, իհարկե՝ ոչ. Նիկոլայ Եղիազարյանը Գոռ Վարդանյանի ֆիլմը դիպուկ ու ռեալ համարեց

  • Dec 17, 2024

«Ռանդևու» հաղորդաշարի հերթական հյուրը դերասան Նիկոլայ Եղիազարյանն էր։

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

Նիկոլայն արդեն երկար տարիներ իր գործունեությունն է ծավալում՝ ֆիլմարտադրությունում, կինոյում… Ինչպիսի՞ ռևոլյուցիա է ապրում Հայաստանում ֆիլմարտադրությունը.

«Դեպի դրական, ավելի համարձակ արտահայտվելու, ավելի համարձակ ցույց տալու ստեղծագործելու, որովհետև գնալով ավելի զարգացավ։ Յուրաքանչյուրն ուզում է իրեն ավելի լավը լինի, ասելիքն ավելի շատ տեղ հասնի։ Այդ գեղեցիկ մրցակցությունը ըստ իս բերեց դեպի ավելի դրականի»։

Քննադատությունները թեմայում շարունակում են դեռ մնալ, որ սերիալները չունեն որակական հատկանիշներ, սերիալներն արվում են միայն ֆինանս վաստակելու համար։ Լինելով այդ ամենի մասնակիցը զգում է արդյո՞ք Նիկոլայը  փոփոխություն.

«Յուրաքանչյուր նոր բան դժվար է ընդունվում։ Բողոքավորները միշտ կան` անկախ երևույթից, անկախ ստացված և չստացված լինելուց։ Եթե մարդն ունի բողոքելու այդ մեծ հակումն ու ցանկությունը՝ մեկ է  բողոքելու է»։

Որպես մարդ, ով ունի երկու զավակ, այսօրվա մեր եթերը ի՞նչ կարող է տալ իր զավակներին.

«Նայած` երեխադ ինչ է տեսնում, ոնց է տեսնում և ինչ է ընկալում։ Դու քո երեխային այդ նույն ֆիլմը ոնց ես ուղղորդում, որ ինքը տեսնի, եթե ինքը տեսնում է։ Լավի ու վատի մեջ պետք է ցույց տաս լավը»։

Խոսք եղավ Գոռ Վարդանյանի ֆիլմի մասին,որը շատ մեծ արձագանք ունեցավ։

«Այնտեղ ռեալ և դիպուկ է ներկայացված ամեն ինչ։ Միգուցե ցավոտ է, դուրեկան չի։ Հայ իրականության մեջ բոլոր բակերում հայ երեխաները դաստիրակվա՞ծ են և լավ սովորո՞ղ ենծ իհարկե՝ոչ։ Ինչի՞ ենք վատ բանն անընդհատ թիրախավորում և վատ բանին վիրավորելով, հայհոյելով, անիծելով ապրում։ Լավ բանը չենք տեսնում»։

Մեկնաբանություն

Որոնում