Սուրեն Փահլևանյանն ու Մագա Հարությունյանը ինստագրամյան ամենագեղեցիկ զույգերից մեկն են։ Նրանց մասին խոսում են, քննարկում նրանց կյանքն ու երբեմն նաև քննադատում։Այս ամենը զույգին չի խանգարում ապրել լիարժեք ու երջանիկ կյանքով։
Ինչպես արդեն հայտնել ենք այս օրերին Սուրենն ու Մագան Եվրոպայում են։ Դերասանուհին իր ինստագրամյան էջում հայտնել էր, որ պատրաստվում են Փարիզից վերադառնալ Հայաստան։ Մագան նշել էր, որ շատ է կարոտել իր հարազատներին ու ընկերներին։
Ավելի ուշ, սակայն նա պատմել էր, որ ուշացել են թռիչքից և հիմա ստիպված են նոր տոմս գնել` արդեն մի քանի օր հետոյի համար։
Մագան նաև հավելել էր, որ մեծ գումար կորցրին.
«2000 € կորցրեցինք»,-հոլովակին կից գրել էր Մագան։